Գրեթե բոլոր ադրբեջանցի զինվորների դիերի գրպաններում հայտնաբերվել են ներարկիչներ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News 

դիակ

Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Այս մասին ճեպազրույցում հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Միայն մի ուղղությամբ ազգությամբ 148  լեզգի զինվոր է զոհվել, մի քանի հարյուր զոհ կա ազգությամբ թալիշների շրջանում, ինչը մեր հետախուզության տվյալներով, լուրջ դժգոհություններ է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ և առաջիկայում մենք ականատեսը կլինենեք այդ ազգերի ներկայացուցիչների բողոքի ակցիային, որովհետև այս փաստերը մեկ անգամ ևս վկայում են, որ Ադրբեջանը նման սադրիչ գործողույթունները օգտագործում է նաև իր երկրում ապրո ազգային փոքրամասնությունների նկատմամաբ»,- ասաց նա։

Նախագահի խոսնակը նշեց, որ հայկական տարածքում հայտնված  գրեթե բոլոր ադրբեջանցի զինվորների դիերի գրպանում հայտնաբերվել են ներարկիչներ։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր զինվորներին պատերազմի է ուղարկում արդեն թմրեցված վիճակում, ինչը ռազմական հանցագործություն  է։

Ամփոփելով խոսքը՝ Պողոսյանը նշեց, որ Պաշտպանության բանակը վերահսկողության տակ է պահում իրավիճակը և հակառակորդի բոլոր սադրիչ գործողությունները կստանան պատասխան։

--00—ՄՀ