Հակառակորդն ունի 130 մարդկային, 29 զրահատեխնիկայի, 3 ՏՕՍ-ի և 11 ԱԹՍ-ի կորուստ, 262 վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News 

բանակ

Երեկ գիշերը արցախյան ռազմաճակատում իրավիճակը շարունակել է մնալ հարաբերական կայուն լարված, որոշ հատվածներում եղել են հրետանային մենամարտեր փոխհրաձգություններ հրաձգային զնեքի կիրառմամաբ։  Այս մասին ճեպազրույցում ասաց ԱՀ ՊԲ մամուլի պատասխանատուի ժ/պ, փոխգնդապետ Սուրեն Սարումյան։

«Հակառակորդը փորձել է կատարել զորաշարժեր, իր մարտակարգերը բարելավելու նպատակաով, սակայն պաշտպանության բանակի  ստորաբաժանումները հայտանբերել են շարժերը, թիրախները հավաստանշել ու հաջողությամբ ճնշել ակտիվացման փորձերը»,- նշեց նա։

Սարումյանն ասաց, որ այս պահին ևս իրավիճակը շարունակում  է մնալ կայուն, սակայն լարված։ Հակռակորդը երեկ կրել է 130 անվերադարձ կորուստ, 260 վիրավոր, 29 զրահատեխնիկա, 11 անօդաչու թռչող սարքեր, 3 ՏՕՍ։

«Մարտակերտի վերաբերյալ տարածվել է ապատեղեկատվութուն, այդ ուղղությամբ հակառակորդին նույնիսկ 1 սանտիմետր առաջ գնալ չի հաջողվել, անզոր չարությունից սկսել է հարվածել ռազմական նշանակություն չունեցող օբյեկտներին»,- հավելեց նա։

--00—ՄՀ