Թուրք գեներալները ծառայությունից հեռացրել են Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետին. նա փախուստի մեջ է 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

սադիկ

Տելեգրամի «WarGonzo» ալիքը, հղում անելով Ստամբուլի իր աղբյուրներին, հայտնում է, որ թուրք գեներալները ծառայությունից հեռացրել են Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովին: Ըստ տեղեկության՝ նա փախուստի մեջ է:

«Սադիկովը ծագումով Դերբենտից է և իր հայրենիքում համարվում է ազգային հերոս: Սադիկովի մայրը լեռնային հրեա է՝ Թամարա անունով: Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը չի խոսում իր հարազատների մասին: Ահա թե ինչու, ի վերջո, թուրքական հակահետախուզությունը սկսեց նրանով զբաղվել:

Մեկ ամիս առաջ Սադիկովը վեճ ունեցավ ժամանած թուրք խորհրդականների հետ: Նա նույնիսկ կտրուկ արտահայտվեց Ադրբեջանի իշխանությունների մասին. «Եթե մենք բանակը տալիս ենք թուրքերին, իսկ միգուցե՞ մեր կանանց նույնպե՞ս տանք», - ասել է նա խորհրդակցության ժամանակ»:

Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանում Սադիկովին դեռ չեն տեսել, նույնիսկ ամենամոտ հարազատները չեն կարող կապ հաստատել նրա հետ», - գրում է ալիքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողանում է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները։ Մարտերը շարունակվում են:

--00—ԼՄ