Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 218 մարդ․ հաստատվել է վարակման 491 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News                

Հայաստանում հոկտեմբերի 1-ի դրությամ կորոնավիրուսի 491 նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 50 850 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 218 մարդ, շարունակում է բուժվել 5370-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 44 219 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 4 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 963 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 298-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 296327 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 4134 է:

--00--ՄՀ