Ապատեղեկատվություն. Հայաստանի ԶՈւ-ն առավոտյան Թարթառ քաղաքը չի հրետակոծել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

զինվոր սահման

Այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե «հոկտեմբերի 1-ին առավոտյան ժամերից սկսած Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին հրետակոծում են Թարթառ քաղաքը»։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցին ի պատասխան՝ Արցախի պաշտպանության բանակից հայտնեցին, որ տարածվող տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։

«Ի տարբերություն Ադրբեջանի՝ հայկական կողմը երբևէ չի թիրախավորել ո՛չ բնակավայրերը, և ոչ էլ խաղաղ բնակիչներին։ Այսօրինակ ապատեղեկատվությունները հորինվում է՝ պատասխան հասցնելու պատրվակ ստեղծելու նպատակով»։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս