Զգուշավոր եղեք հեռախոսային խոսակցությունների և կարճ հաղորդագրությունների դեպքում. ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News 

հեռախոս ռումբ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին զերծ մնալ հեռախոսային խոսակցությունների ու առավելապես կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով զինվորական տեխնիկայի տեղաշարժի, առաջնագծում և ռազմական գործողությունների տարբեր վայրերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ միմյանց տեղեկություններ փոխանցելուց՝ անգամ ականատես լինելու պարագայում:

Դարձյալ հորդորում ենք բացառապես օգտվել պաշտոնական տեղեկատվությունից և հիմք ընդունել միմիայն  պաշտոնական լրահոսի մեկնաբանություններն ու վերլուծությունները՝ զերծ մնալով անգամ Ձեզ հավաստի տվյալներ միմյանց փոխանցելուց:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ հակառակորդի կողմից նմանատիպ տեղեկությունների նկատմամբ հասանելիություն ունենալու դեպքում հնարավոր են ամենատարբեր բացասական դրսևորումներ՝ իրենց անցանկալի հետևանքներով»:

--00--ԱԹ