Հակառակորդն ունի 360 զոհ, 600 վիրավոր, խոցել ենք 3 ուղղաթիռ, 15 տեխնիկա, 1 Սմերչ, 6 ԱԹՍ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Առավոտ, լուսաբացից հետո մարտերը թեժացել են, ուղղություններն ըստ էության նույնն են։ Պաշտպանության բանակը խոցել է հակառակորդի մարտական ուղղաթիռ, ինչն ընկել է Իրանի տարածք։  Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը, անկախ  չափերից ու մարտավարությունից, կրել են անհաջողություն։ Հայկական զինված ուժերը հետ են շպրտել հակառակորդին, պատճառելով որոշակի վնաս, մասնավորապես՝ հակառակորդն ունի 350- 360 զոհ, 600 վիրավոր, խոցվել է 3 ուղղաթիռ, 15 զրահատեխնիկա, 1 Սմերչ, 6 ԱԹՍ։ Մարտական գործողությունները  շարունակվում են, մեծ մասամբ կիրառվում է հրետանի»,-ասաց նա։

Նա նշեց նաև, որ րոպեներ առաջ տեղեկատվություն է ստացվել, որ մարտերը թեժանում են

--0--ԿԿ 

Տեսանյութեր

Live

Լրահոս