Թուրքիան և Ադրբեջանը պետք է պարզաբանեն սիրիացի զինյալների մասին լուրը. Փայլան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

գարո

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը «Bianet»–ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ, բացի մի երկրից, ամբողջ աշխարհն Արցախում զինադադարի կոչ է անում։ 

«Միջազգային ԶԼՄ-ներ ռեպորտաժներ են պատրաստել այս թեմայով, որ Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներ են տեղափոխվել հակամարտության գոտի։ Այս լուրերի պարզաբանումն անպայմանորեն պետք է տան Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները»,–ասել է Փայլանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են:

--00—ԼՄ