Հրապարակվել է Գեղարքունիքի մարզից զոհված տղաների անունները. մարզպետարանի ցանկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

զոհ.

Գեղարքունիքի մարզպետարանը հրապարակել է սեպտեմբերի 27-ից սկիզբ առած մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած տղաների անունները:

«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը նվիրաբերեցին նաև Գեղարքունիքի մարզից ծառայության մեկնած մեր տղաները:

Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած զինծառայողներ Արսեն Վարուժանի Մադոյանի՝ Վարդենիս քաղաք, Իշխան Ռուստամի Գալստյանի՝ Նորատուս համայնք, Սեմյոն Հրաչի Ավանեսյանի՝ Տրետուք համայնք, Արծրուն Ռաֆիկի Չիլինգարյանի՝ Արծվաշեն - Ճամբարակ համայնք, Մեխակ Արեստի Սարգսյանի՝ Զոլաքար համայնք, Տիգրան Բորիսի Ղարիբյանի՝ Սևան - Գագարին բնակավայր, հոգեհանգստյան արարողությունները տեղի կունենան այսօր, հոկտեմբերի 1-ին, իրենց բնակարաններում, իսկ Արշալույս Սարգիսի Խուգոյանի՝ Նորատուս համայնք, Մելիք Արամայիսի Մամիկոնյանի՝ Փոքր Մասրիկ համայնք, Սևակ Արայիկի Գալստյանի՝ Տորֆավան համայնք, Արծրուն ժորայի Սիմոնյանի՝ Ակունք համայնք, Էդվարդ Մանվելի Պետրոսյանի՝ Ակունք համայնք և Լևոն Մեխակի Սևոյանի՝ Վարդենիս քաղաք, հուղարկավորությունները տեղի կունենան այսօր, հոկտեմբերի 1-ին, իրենց համայնքների գերեզմանոցներում:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը՝ ի դեմս մարզպետ Գնել Սանոսյանի, կիսում է կորստյան ծանր ցավը, զորակցություն է հայտնում և ցավակցում զոհված զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին:

Փառք և խոնարհում մերօրյա հերոսներին:

Խորապես հասկանալով իրավիճակի հուզականությունը՝ այնուամենայնիվ, խնդրում և հորդորում ենք՝ հնարավորինս պահպանել համաճարակային անվտանգության կանոնները»:

--00—ԼՄ