Ադրբեջանը հարձակման թիրախ է դարձրել հայ և օտարերկրացի լրագրողներին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News 

զլմ

Ադրբեջանական կողմն արդեն հարձակման թիրախ է դարձնում լրագրողներին: Այսօր հակառակորդի կողմից հարձակման են ենթարկվել հայ և օտարերկրյա լրագրողներ:

«Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում է ստացել Արմենիա հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը: Խմբում եղել են այլ լրագրողներ»: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Արամ Գրիգորյան

Արցախի Մարտունի քաղաքը, որտեղ աշխատում է «ՍիվիլՆեթի» հինգ հոգանոց նկարահանող խումբը, «Գրադի» հրետակոծության տակ է ընկել։

Լրագրող Թաթուլ Հակոբյանը հաղորդել է, որ իրենք չեն տուժել։ Հակառակորդը հարվածում է քաղաքացիական օբյեկտներին։

Թաթուլ Հակոբյան

Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին։

Սև

«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում, կա երկու վիրավոր, նախնական տվյալներով երկուսն էլ՝ Ֆրանսիայի քաղաքացի»:

Le Monde

«Дождь» հեռուստաընկերության տնօրենի տեղակալ Դմիտրի Ելովսկին նույնպես հրետակոծության տակ է հայտնվել, այս պահին նրան տեղափոխել են ռմբապաստարան։

Այս մասին էլ գրել է Sputnik գործակալությունը։

Ելովսկի

«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ավելի ուշ նշել է.

«Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենային: Զոհեր չկան»։

մեքենա

--00--ԱԹ