Լիտվացի պատգամավորը ցավակցել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհերի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News 

Լիտվա
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը այդ երկրի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Յուզաս Բերնատոնիսին է ներկայացրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Լիտվայի Սեյմի պաշտոնական կայքում:

Դեսպանի հետ հանդիպման ընթացքում Բերնատոնիսն իր ցավակցությունն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում առկա իրավիճակը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ