Աղաչում եմ կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. ԵԽ գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ մարդասիրական ճգնաժամից խուսափելու համար:

«Սգում եմ պատերազմական գործողությունների զոհ դարձած շատ մարդկանց, այդ թվում՝ խաղաղ բնակիչների կորուստը: Ոչ մի քաղաքական նկատառում չի կարող արդարացնել այդ կանանց, տղամարդկանց և երեխաների սարսափն ու տառապանքը:

Աղաչում եմ հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», - հայտարարել է Պեյչինովիչ-Բուրիչը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին 27-ին ԼՂ-ում սկիզբ առաջ մարտական գործողությունները շարունակվում են: Այս պահին ինտենսիվ մարտեր են ընթանում Արցախի հարավային հատվածում: Ադրբեջխնցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը։ Հադրութին հարվածեցին հրետանիով: Թիրախում են հայտնվել հայ և ֆրանսիացի լրագրողները:

--00—ԼՄ