Պուտինը, Մակրոնն ու Թրամփը կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News 

հայտարարություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հարցով համատեղ հայտարարությամբ: Դրանում ասված է.

«Մենք ամենից վճռական ձևով դատապարտում ենք բռնության աճը, որ գրանցվում է ԼՂ հակամարտության գոտում՝ շփման գծի տարածքում: 

Մենք ցավում ենք զոհերի համար, մեր վշտակցությունն ենք հայտնում զոհերի ու վիրավորների ընտանիքներին: 

Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև:

Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին՝ անհապաղ իրենց վրա վերցնել առանց նախապայմանների ու բարեխղճորեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ԼՂ խնդրի կարգավորման առարկայական բանակցությունները վերսկսելու պարտավորություն»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս