ՌԴ ԱԽ անդամները Պուտինի հետ քննարկել են Սիրիայից և Լիբիայից ԼՂ զինյալների տեղափոխման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, հայտնել է, որ ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոսել են Սիրիայից և Լիբիայից զինյալների դեպի Լեռնային Ղարաբաղ տեղափոխման հետևանքով տարածաշրջանում ստեղծված ծայրահեղ վտանգավոր իրավիճակի մասին:

«Հանդիպման մասնակիցները մատնաշել են Սիրիայից և Լիբիայից զինյալների տեղափոխման հետ կապված տարածաշրջանում ծայրահեղ վտանգավոր դրությունը»,- նշել է նախագահի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին 27-ին ԼՂ-ում սկիզբ առաջ մարտական գործողությունները շարունակվում են: Այս պահին ինտենսիվ մարտեր են ընթանում Արցախի հարավային հատվածում: Ադրբեջխնցիները նորից թիրախավորել են խաղաղ բնակչությանը։ Հադրութին հարվածներ են հասցրել հրետանիով: 

--00—ԼՄ