Նախագահների հայտարարությունն ուղղված է թուրք-ադրբեջանական տանդեմին. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News 

Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահների՝ ԼՂ հարցի վերաբերյալ հայտարարությանը

«Նախագահները խոսում են առանց նախապայմանների բանակցություններ շտապ սկսելու մասին: Նախապայմաններ առաջ է քաշում թուրք-ադրբեջանական տանդեմը` ասելով, որ չեն բանակցի, քանի հայկական զորքերը դուրս չեն բերվել Լեռնային Ղարաբաղից: Այսպիսով, հայտարարությունը նրանց է ուղղված»:

--00--ԱԹ