«Կեցցե՛ անկախ Արցախը». Իսպանացի պատգամավորները սատարում են Արցախին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

․

Այսօր իսպանացի պատգամավորները համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին` «Կեցցե՛ անկախ Արցախը», «Ոչ մի ագրեսիա ընդդեմ Արցախի» գրություններով պաստառներով հավաq կազմակերպելով Կոնգրեսի դիմաց: Այս մասին իր ֆեյսբուքի էջում հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը, հաղորդում է Infoteka24- ը:

Ակցիային մասնակցում են իշխող Սոցիալիստական   կուսակցության, կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին մենք կարող ենք» կուսակցության, ինչպես նաև Բասկերի երկրի «Բիլդու» կուսակցության և մի շարք այլ կուսակցությունների պատգամավորներ:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ շարունակվում է հինգերորդ օրը: Հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը՝ հետ մղելով թշնամու բոլոր գրոհները:

Հարկ է նշել, որ Սիրիայից ժամանած թուրք վարձկանները կռվում են Ադրբեջանի կողմից:

--00--ԱՀ