Այն, ինչ հիմա տեղի է ունենում, իրական պատերազմ է. Արցախի ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News 

Արցախի փոխնախարար

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախում, չի կարելի որակել որպես բախում։ Սա իրական պատերազմ է։ Ներկայումս մարտերը շարունակվում են Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով։ Մենք շահագրգռված չենք, որ ռազմական գործողությունները շարունակվեն։ Բազմիցս կոչ ենք արել հակամարտությությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, սակայն Ադրբեջանի ղեկավարությունը միշտ սպառնացել է մեզ նոր պատերազմով։ Բանակցությունները հնարավոր կլինեն, եթե ստեղծվի համապատասխան բարենպաստ մթնոլորտ՝ հնարավոր դարձնելով հակամարտության բոլոր կողմերին ներգրավվածություն ունենալ բանակցային գործընթացում»,- ասել է Արցախի ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը Al-Arabiya.net-ի հետ հարցազրույցում:

Արմինե Ալեքսանյանը նշել է, որ երեկ Մոսկվան իր պատրաստակամությունն է հայտնել հյուրընկալելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին `ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու համար: Ռուսաստանը նման առաջարկով հանդես է եկել ԵՄ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոչից հետո, ըստ որի՝ կողմերին հորդորում էին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղանին։ Պաշտոնական Բաքուն հրաժարվել է մասնակցել այս բանակցություններին:

--00--ԱԹ