Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի նիստին հատուկ բանաձև ընդունվեց

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News

Աշոտյան

Քիչ առաջ ավարտվեց Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (CDI) գործադիր հանձնաժողովի նիստը, նիստին քննարկվեց և ընդունվեց հատուկ բանաձև՝ նվիրված Արցախյան հակամարտությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Քիչ առաջ ավարտվեց Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (CDI) գործադիր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էի նաև ես։ Նիստին քննարկվեց և ընդունվեց հատուկ բանաձև՝ նվիրված Արցախյան հակամարտությանը:

Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընթանիքներից մեկը, ի թիվս այլ գնահատականների, կոչ է արել անհապաղ վերադառնալ բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Ռուսաստանի, ֆրանսիայի և ԱՄՆ-ի կենտրոնական դերով, որպես համանախագահների:

CDI-ը նաև կոչ է արել Եվրոպական Միությանը առավել ակտիվ դերակատարություն ստանձնել կոնֆլիկտի կարգավորման գործում:

Կազմակերպությունը նաև կոչ է արել երրորդ կողմերին զերծ մնալ ուղղակի և անուղղակի ռազմական միջամտությունից հակամարտությանը:

Բանաձևի տեքստի վրա հղումը կտեղադրեմ ավելի ուշ:

--00--ԱՀ