Իսպանացի լրագրողին հրետակոծությունից փրկվել է «Բարսելոնա»-ի նշանով գնդակի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

․

Իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսն օրեր առաջ մեկնել էր Լեռնային Ղարաբաղ:

Նկարահանումների նպատակով այսօր այցելել է Մարտունի քաղաք ու ընկել ադրբեջանական հրետակոծության տակ: Նրան հաջողվել է փրկվել «Բարսելոնա» ակումբի նշանով գնդակի շնորհիվ, որն ընկած է եղել բակերից մեկում և գրավել է նրա ուշադրությունը:

Պաբլոն գնացել է այն նկարելու, և հրետակոծության պահին նրան հաջողվել է բակում պառկել գետնին և փրկվել: Իսպանիայում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ այդ մասին նա տեղեկացրել է իր թվիթերյան էջում:

--00--ԱՀ