ՀՀ ԱԳՆ-ն վերլուծում է Հայաստանի տարածք ներխուժած և խոցված ԱԹՍ-ի հետ կապված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

ագն.

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը վերլուծում է Հայաստանի տարածք ներխուժած և Կոտայքի մարզի օդային սահմաններում խոցված անօդաչու թռչող սարքի հետ կապված իրավիճակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի նկատմամբ այս բացահայտ ոտնձգությունից հետո Հայաստանը պատրաստվում է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

Քիչ առաջ ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք: 

--00--ԱՀ