Այրվածքաբանականից բժիշկ է գործուղվել Գորիսի ԲԿ. կօգտագորվի նաև ուղղաթիռահարթակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

այրվածքաբանական

«Մենք նաև ուղղաթիռահարթակ ունենք, որը դեռ չենք օգտագործել, սակայն ամեն ինչ կազմ–պատրաստ է։

Բացի դրանից՝ մեր բժիշկներից մեկին գործուղել ենք Գորիսի ԲԿ, որպեսզի անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերեն ու եթե կարիք լինի, արագ կազմակերպի մեզ մոտ տեղափոխելը պացիենտին։ Այնպես որ, ամեն ինչ լավ է լինելու»,-այդ մասին հայտարարել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը սադրանքներ է գործադրում նաև ՀՀ պետական սահմանին։ Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են:

--00—ԼՄ