Ադրբեջանում պահեստազորի հավաքը մոտ է տապալվելուն. Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանում պահեստազորի հավաքը մոտ է տապալվելուն։

Դա պարզորոշ ձևով նկատելի է սոցիալական ցանցերում հրապարակվող հավաքների մասին կադրերից։

Մարդկանց մի մասին, բառիս բուն իմաստով, խցկում են ավտոբուսները ու ճանապարհում ֆրոնտ։

Այդ ձևով ճակատ գնացողի բարոյահոգեբանական վիճակն արդեն պարզ է։

Թուրքիան իր ռեգիոնալ խնդիրները լուծելիս թքած ունի, թե Ադրբեջանի, թե նրա քաղաքացիների վրա։

Նրան Ադրբեջանը որպես պլացդարմ է հետաքրքրում՝ իր շահերը մեր ռեգիոնում առաջ մղելու համար»։

--00--ԱԹ