ՊՆ-ն հորդորում է չհրապարակել հակառակորդի հրետակոծության հետևանքով ընկած արկերի տեղանքը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

արկեր

Հորդորում ենք կտրականապես զերծ մնալ հակառակորդի հրետակոծության հետևանքով ընկած արկերի տեղանքի մասին լուսանկարներ և տեսանյութեր համացանցում տեղադրելուց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Դրանով Դուք ուղղորդում եք հակառակորդի կրակը՝ այդ կերպ վտանգի տակ դնելով Ձեր և Ձեր հարազատների անվտանգությունը»,- գրել է ՊՆ խոսնակը:

--00—ՄՀ