Մեր զորքերը հերոսական մարտեր են վարում. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Արծրուն

Մեր զորքերը հերոսական մարտեր են վարում, ակտիվ ցամաքային հետևակային մարտեր չեն, բայց կիրառվում է ծանր տեխնիկա, զրահատեխնիկա, օդուժ, հակառակորդը փորձում էր տանկ կիրառել: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մեր տղաներն աչքիս առաջ նորից հաջողություն արձանագրեցին: Ամեն ինչ կարգին է, տղաների ոգին բարձր է:  տեսանք այն նորագույն տեխնիկան, որով ադրբեջանական կողմը սիրում է հպարտանալ, բայց պետք է ասեմ՝ մեր զորքերը ուղղակի փայլուն են աշխատում. ես աչքովս տեսել եմ՝ մեր հրամանատարական կառավարման համակարգը ինչ հիանալի է աշխատում, հստակ, ամեն ինչ տիրապետում են, միլիմետր առ միլիմետր տիրապետում են, հստակ ամեն ինչ իրականացնում են»,- ասել է նա:

Անդրադառնալով քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու Ադրբեջանի ռազմավարությանը, հարցին՝ ի՞նչ միջոցառումների անհրաժեշտություն կա, Հովհաննիսյանը պատասխանել է.

«Ստեփանակերտ քաղաքի քաղաքացիական իշխանությունները, նախագահը հստակ աշխատում են, եթե լրացուցիչ միջոցառումների կարիք լինի, տեղյակ կպահեն»։

--00--ԱԹ