ՀՀ տարածքում Ադրբեջանի կիրառած ԱԹՍ-ների նպատակը պարզ է. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է երեկ ՀՀ տարածքում հայտնված և ոչնչացված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերին: Նա մանրամասներ չի հայտնել, նշել է՝ դեռ վերլուծվում են նմուշները:

«Դրանք միանշանակ հետախուզական էին, նպատակը պարզ է, ըստ էության՝ ամենատարբեր կետերից փորձում են ներխուժել ՀՀ օդային տարածք»,- ասել է նա:

--00--ԱԹ