Երկիրս ենթարկվում է հարձակման Ադրբեջանի և Թուրքիայի կողմից․ Արոնյան

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

Արոնյան

Շախմատիստ Լևոն Արոնյանը գրել է․

«Հարգելի՛ ընկերներ, գտնում եմ, որ պետք է հստակեցնեմ իմ դիրքորոշումն ու զգացողություններս կիսեմ ձեզ հետ: Այսպես՝ մեկ անգամ չէ, որ նախկինում գրառում եմ կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Ես մեծ հարգանքով եմ վերաբերում ադրբեջանցի շատ շախմատիստների, երաժիշտների, մարդկանց: Համոզված եմ, որ մենք՝ մարզիկներս, պետք է միավորվենք և միավորենք ազգերին:

Լռել չկարողանալուս պաճառն այն է, որ երկիրս ենթարկվում է հարձակման ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից: Սա անհավատալի է թվում ինձ համար, քանի որ գրեթե յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր ընդունել է 1915-1918 թվականներին Հայոց ցեղասպանության փաստը, որի ընթացքում շուրջ մեկուկես միլիոն հայ է սպանվել: 

Որպես պատկերավոր օրինակ՝ պատկերացրեք 1960-ականներին իսրայելա-պաղեստինյան պատերազմի ժամանակ Գերմանիան Իսրայելի դեմ կռվելու համար զորքեր ուղարկեր, իսկ երկրի նախագահն էլ հայտարարեր, թե հրեա ժողովրդին պետք է դաս տալ: Սյուրռեալիստական չէ՞ արդյոք: Այսպիսով՝ նման իրավիճակում նվազագույնը, որ կարող եմ անել, իրազեկելն ու ամեն կերպ իմ ժողովրդին աջակցել փորձելն է։

Անասելի ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ պատերազմի հետևանքով զոհված երիտասարդներին, որոնք նոր էին սկսել ապրել։ Դա մեր պարտքն է և որպես հնագույն ազգ՝ մենք մեր գոյությամբ պարտական ենք հերոսներին»,- գրել է մարզիկը։

--00—ՄՀ