Ստեփանակերտիը հրթիռակոծումից փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա. մասնակի ավերվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա: Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, վնասվել են մեքենաներ կայանատեղիում: Այդ մասին հայտնում է Միասնական տեղեկատվական շտաբը:

Ավելի վաղ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հավհանիսյանը հայտնել էր, որ հրթիռակոծվում են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածները, բնակչության շրջանում կան վիրավորնել: Ավելի ուշ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարեց, որ պատասխանը լինելու է համարժեք, իսկ պատասխանատվությունը կրելու է Ալիև ընտանիքը:

--00—ԼՄ