Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Փաշինյան Պուտին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկուստեք լուրջ մտահոգություն է հայտնվել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից անօրինական զինված խմբավորումների գրոհայինների նեգրավման մասին ստացվող լուրերի առթիվ։

Շարունակվել է ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի քննարկումը: Երկու կողմից լուրջ մտահոգություն է հայտնվել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից անօրինական զինված խմբավորումների գրոհայինների նեգրավման մասին ստացվող լուրերի առթիվ»,- հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

Պուտինը ևս մեկ անգամ շեշտել է մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարության շրջանակներում հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերականգնման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել կոնտակտը տարբեր ձևաչափերով։

--00--ԱԹ