Նիկոլայ Պատրուշևը և Ռոբերտ Օ’բրայենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

Պատրուշև Օ՝բրայեն

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Ժնևում հանդիպել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենի հետ: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունները, միջուկային զենքի չտարածման, սպառազինության վերահսկման, կիբերանվտանգության, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Վերջիններս արձանագրել են՝ ԼՂ հարցում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի մոտեցումները համընկնում են. անհրաժեշտ է հնարավորինս արագ սկսել հարցի խաղաղ քաղաքական կարգավորումը:

--00--ԱԹ