Թուրք-ադրբեջանական տանդեմի կրակի հզորությունը թուլանում է, բայց վերջնակետին չի հասել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան դեռ չի հասել վերջնակետին։ Ագրեսորները կշարունակեն իրենց հարձակողական գործողությունները։ Բայց տանդեմի կրակի հզորությունը թուլանում է, գործողությունները՝ տեղայնացվում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Ըստ ակադեմիկոսի՝ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների մոտ դժգոհության ալիք է բարձրանում։ Նրանք մեծ զոհեր ունեն։ Կա նաև տեղեկություն, որ տեղի բնակչությունն ու վարձկանները բախվում են միմյանց հետ։ Բացի այդ, համաձայն համացանցում տարածված լուրերի, բացահայտվել է՝ Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետն օտար գործակալ է։

Ըստ թուրքագետի՝ Թուրքիան աշխարհին ու ՌԴ-ին ուզում է ցույց է տալ, որ ոչ միայն շահեր ունի տարածաշրջանում, այլև կարող է օգտագործել Ադրբեջանին իր նպատակներին հասնելու համար և ուժի կիրառմամբ ու Ադրբեջանին օգտագործելով՝ ընդլայնում է իր ազդեցությունը Հարաֆային Կովկասում։

«Սա աշխարհաքաղաքական գործընթաց է։ Թուրքիայի ծավալապաշտության դեմ միակ պատնեշը հայ զինվորն է։ ՀՀ ԶՈՒ-ն ձեռք է բերում որոշակի առաքելություն տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրների լուծմանը»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ