«Новая газета»-ն պարզել է, թե ինչպես են հավաքագրվում Լեռնային Ղարաբաղ ուղարկվող վարձկաններ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

վարձկաններ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ-ում Թուրքիային ուղիղ մեղադրել է սիրիացի ջիհադիստներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մեջ։

«Այժմ մենք տեղեկություն ունենք, որն ապացուցում է՝ ջիհադիստական խմբավորումների սիրիական զինյալները ուղարկվել են Լեռնային Ղարաբաղ՝ մարտական գործողությունների դաշտ»,- նշեց նա՝ հավելելով, որ դա շատ լուրջ փաստ է, ինչը փոխում է իրավիճակը։

Միաժամանակ մերձարևելյան սոցիալան ցանցերն արդեն մի քանի օր է լցված են Թուրքիա սիրիացի զինյալներ ուղարկելու մասին տեղեկություններով, ընդ որում ավելի պահպանողական մուսուլմանական լսարանը աջակցում է Էրդողանի գործողություններին, զուգահեռ անցկացնելով ներկայիս կոնֆլիկտի և մուսուլմանների ու քրիստոնյա խաչակիրների պատմական հակամարտության միջև։

«Новая газета»-ին հաջողվել է պարզել Ղարաբաղ ուղարկվող զինյալների հավաքագրման մանրամասները։

Սիրիական Իդլիբում կայքի աղբյուրը Թուրքայի հետ սահմանին պատմել է, որ վարձկանների անմիջական գրանցմամբ զվաղվում է թուրքմենական ծագմամբ սիրիացի Սեիֆ Աբու Բաքր անվամբ։

Փաստորեն նա «Համզատի» կազմում հավաքագրող է, որոնք կռվում են Սիրիական ազատ բանակի կազմում, որը սերտորեն համագործակցում է Թուրքիայի հետ։

Նոր պատերազմի մեկնել ցանկացողներին գրանցում են փոքր գրասենյակում, Աֆրին գյուղում։

Գրանցվել կարողա է ցանկացած սիրիացի, կլինի զինվորական կամ քաղաքացիական, ցանկացողը կռվում է Թուրքիայի անունից։

Աղբյուրի խոսքով՝ այսօրվա դրությամբ 700-1000 զինյալ է ուղարկվել Ադրբեջան՝ նավթագազատարերը պաշտպանելու համար։ Զինյալներին հավաքում են 300 հոգանոց խմբերով, հետո նրանց ուղարկում են թուրքական սահմանային Քիլիս քաղաք։  Այնուհետ , իրենց դաշտային համազգեստի փոխարեն նրանք ստանում են քաղաքացիական հագուստ և ուղևորվում Գազինաթեփի օդանավակայան, որպեսզի թռչեն Բաքու, Ստամբուլում վայրէջք կատարելով։ Թռիչքը տեղի է ունենում Վրաստանի օդային տարածքով։

Աղբյուրը հավելել է, որ սիրիայի յուրաքանչյուր քաղաքացի՝ ով ընտրում է վարձկանի ուղին, հայտնվում է կյանքի շատ ծանր իրավիճակներում։ Նրանց մեծամասնությունը մեկ անգամ չէ, որ Սիրիայի ներսում բախվել են աշխատանք գտնելու խնդիրն ու համապատասխան գումար չեն վաստակում, որպեսզի պահեն իրենց ընտանիքները։

Այդ տղամարդկանց մեծ մասը գյուղաբնակներ են, քրիստոնյաններ, մինչև պատերազմը զենք չեն վերցրել։

Միաժամանակ սիրիական պատերազմի 9 տարիների ընթացքում զինել են բոլոր պատանիներին և մարդկանց և այսօր նրանցից շատերը Սիրիական ազատ բանակին հարող տարբեր խմբավորումների զինյալներ են։

Թուրքերը վարձկաններին գրավիչ առաջարկաներ են անում։ Վարձկանների ամսական աշխատավարձ կազմում է 1800 դոլար, ինչպես նաև զինյալին և նրա  ողջ ընտանիքին երաշխավորվում է Թուրքիայի քաղաքացիություն։

Ընդ որում՝ ընտանիքը, նույնիսկ զինյալի մահվան դեպքում ստանում է քաղաքացիություն և 30  հազար դոլար մեկանգամյա վճար։

Միևնույն ժամանակ տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Սիրիայի հայերը, հիմնականում Ասադի ռեժիմի կողմնակիցները, ուղևորվում են Լեռնային Ղարաբաղ, որպեսզի աջակցեն Հայաստանին։ Նրանց օգնում են նաև հարևան Լիբանանի հայերը։

Լիբանանին ներքին գործերի նախարարության փակ տեղեկատվության համաձայն՝ վերջին օրերին  տեղացի մոտ 500 քաղաքացի, էթնիկ հայեր, լքել են երկիրը Լեռնային Ղարաբաղում մատերում հայտնվելու համար։

--00—ՄՀ