Զորամասերից մեկից առգրավված մարտական դրոշի վերաբերյալ լուսանկարը կեղծ է. ՊԲ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

․

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող լուսանկարները, որտեղ ներկայացված է ՊԲ-ի զորամասերից մեկից իբր առգրավված մարտական դրոշը ակնհայտ ապատեղեկատվություն է և փնթի բեմադրության արդյունք:

ՊԲ-ից հայտնում են, որ նշված զորամասի մարտական դրոշը գտնվում է մարտական գործողությունների շրջանում՝ հուսալի պահպանության ներքո և անձնակազմին մղում է նոր սխրանքների:

--00--ԱՀ