Մակրոնը կողմերին խաղաղ կարգավորման բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ է առաջարկել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

1.jpg

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարություն է տարածել, համաձայն որի հաջող հեռախոսազրույց է անցկացրել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Reuters-ը:

Մակրոնն ասել է, որ աշխատանքը պետք է սկսվի ուրբաթ երեկոյից, քանի որ ինքն ակտիվացրել է միջնորդի իր ջանքերը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:

Վերջինս կրկնել է նաև հրադադարի իր կոչը:

--00--ԱՀ