ԱՄՆ դեսպանատունը իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին հանձնարարել է Երևանից դուրս չգնալ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News 

․

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«ԱՄՆ դեսպանատունը դեսպանության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է չգնալ Երևանից դուրս: Նախկին անվտանգության նախազգուշացումներին համահունչ, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նաև շարունակում է հորդորել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Երևանից հարավ, Սևանա լճից արևելք և Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից դեպի արևելք մինչև Տավուշի մարզում գտնվող Վրաստանի սահման», - ասվում է:

Դիվանագիտական առաքելությունը զգուշացնում է չմեկնել Լեռնային Ղարաբաղ:

Դեսպանատունը նաև հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին հետևել տեղական լուրերին:

«ԱՄՆ դեսպանատունը կշարունակի վերահսկել անվտանգային իրավիճակը և անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ», - ասված է հայտարարության մեջ:

Դիվանագիտական առաքելությունը նաև կոչ է անում, մասնավորապես, խուսափել մարդկանց կուտակումներից և հանրահավաքներից, ինչպես նաև իրազեկել ընկերներին և ընտանիքներին իրենց անվտանգության մասին:

--00--ԱՀ