Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս` այլ տարածաշրջանի ճակատագիրը. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Արցախ

«Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս այլ տարածաշրջանի ճակատագիրը»,-ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել, բայց հայկական կողմը հերոսական դիմադրություն է ցուցաբերում։

Վաղ առավոտից Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։

--00—ԼՄ