BBC, SkyNews և օտարերկրյա այլ ԶԼՄ-ներ գնդակոծության հետևանքով չեն կարողանում մեկնել Արցախ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

արցախ
ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությանը հայտնում է, որ մի խումբ օտարերկրյա լրագրողներ՝ BBC, SkyNews և այլ ԶԼՄ-ներ, ճանապարհին վտանգավոր իրավիճակի պատճառով չեն կարողանում Հայաստանից Արցախ մեկնել: 

«Մենք նախօրեին դուրս եկանք Երևանից, սակայն ընթցաքում պարզվեց՝ ճանապարհը գնդակոծում են, ռումբն ընկել է կամրջի վրա: Այդ պատճառով ստիպված եղանք գիշերել Գորիսում»,- հայտնել է լրագրողը:

Տեղեկաությունը հաստատել է նաև «Արցախ» լրատվական կենտրոնը:

«Հակառակորդն արդեն սկսել է գնդակոծել մեծ ավտոբուսները, «Մամուլ» գրությունն այլևս չի փրկում: Այդ իսկ պատճառով շատ վտանգավոր է: Կհաջողվի՞ արդյոք կազմակերպել նրանց այցը, դեռ հայտնի չէ»,-նշել է կենտրոնի ներկայացուցիչը:
 

--00—ԼՄ