Հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձով դիմեց հայ ժողովրդին: Նա նշեց, որ հակառակորդի կողմից հարձակման ծավալներն աննախադեպ են:

«Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդն Արցախում և Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը։ Հարձակման մասշտաբներն աննախադեպ են։ Թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որ ըստ ռազմական փորձագետների՝ 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որևէ հատվածում, հակամարտության գոտիներից որևէ մեկում»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց՝ մենք ապրում ենք մեր պատմության թերևս ամենավճռորոշ փուլում: Թշնամին այսօր խնդիր է դրել Հայոց ցեղասպանությունը շարունակելու, բայց ՀՀ և ԱՀ քաղաքացիներն այլևս Դեր Զորի ճամփորդը չեն:

«Միայն ու միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում: Ժամեր առաջ Արցախի ՊԲ-ն իրականացրել է ակտիվ հակահարձակողական գործողությունների և հասել հաջողությունների»,- նշեց նա:

--00--ԱԹ