Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է հաղթանակ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News 

Նիկոլ Փաշինյան

Սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է հաղթանակ։ Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզնից յուրաքանչյուրն ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում։ Ու մենք կհաղթենք, ու չկասկածեք, մենք անպայմանորեն կհաղթենք։ Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում։ Փա՛ռք ընկած հերոսներին, փա՛ռք հայոց հաղթական բանակին, փա՛ռք հաղթական հայ ժողովրդին»,- ասաց նա։

--00—ՄՀ