Ադրբեջանն, անտեսելով միջազգային հանրության կոչերը, շարունակում է Արցախի դեմ ագրեսիան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News 

զոհրաբ մնացականյան.jpg

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Անտեսելով ռազմական գործողությունները դադարեցնելու միջազգային հանրության կոչերը՝ Ադրբեջանը, Թուրքիայի ռազմական աջակցությամբ, ներառյալ արտասահմանյան ահաբեկիչները, շարունակում է Արցախի դեմ ագրեսիան։ Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, քայլեր է ձեռնարկում՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրենց հայրենիքում ապրելու իրավունքը»:

--00--ԱԹ