Ադրբեջանը պետք է պատասխանի երկխոսությանը վերադառնալու հայկական կողմի նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News 

Սիրիա

 Սիրիան զգուշացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը Թուրքիայի միջամտության վտանգավոր հետեւանքների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  SANA գործակալությանը, այս մասին նշված է Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Թուրքիան նպատակ է հետապնդում էլ ավելի բորբոքել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Անկարայի գործողություններն ամենուր հանգեցնում են լարվածության աճին և կրոնական թշնամանքի սրմանը», - ասված է հաղորդագրության մեջ:

Սիրիայի ԱԳՆ-ն կոչ է անում Երեւանին եւ Բաքվին միջոցներ ձեռնարկել ռազմական էսկալացիայի նվազեցման եւ տարաձայնությունները խաղաղ միջոցներով կարգավորելու ուղղությամբ:

«Ադրբեջանի կառավարությունը պետք է զգոնություն ցուցաբերի թուրքական ծուղակում չհայտնվելու եւ հակամարտությունը զսպելու, եւ պատասխանի երկխոսությանը վերադառնալու հայկական կողմի նախաձեռնություններին», - ընդգծում է Սիրիայի ԱԳՆ-ն:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ