Վարդենիսի կից գյուղերի հրետակոծման մասին զեկույցը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին է ուղարկվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News 

զեկույց

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Վարդենիսի շրջակա գյուղերի նկատմամբ ադրբեջանական ԱԹՍ-ների հարվածների ու հրետակոծությունների առնչությամբ փաստահավաք աշխատանքների վերաբերյալ արտահերթ զեկույցը:

«Քիչ առաջ զեկույցն ուղարկեցինք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին՝ նրա պաշտոնական հարցմամբ»,- գրել է նա:

Զեկույցը հայերեն տարբերակով՝ այստեղ, անգլերեն տարբերակը՝ հետևյալ հղումով:

--00--ԱԹ