Ադրբեջանն առաջին և միակ պետությունն է, որին Իսրայելը մատակարարել է LORA տեսակի հրթիռներ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

․

Իսրայելական Jerusalem Post լրատվամիջոցը հրապարակել է հայկական կողմի ներկայացրած տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը LORA տեսակի բալիստիկ հրթիռ կիրառում` Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրատվամիջոցը նշում է, որ Ադրբեջանը առաջին և միակ հաստատված պետությունն է, որին Իսրայելն այդ հրթիռներից է մատակարարել:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զորքերն օգտագործում իսրայելական LORA տեսակի հրթիռը»,- հայտնում է լրատվամիջոցը:

Jerusalem Postը հայտնել է, որ Ադրբեջանն առաջին և միակ հաստատված պետությունն է, որին Իսրայելը մատակարարել է LORA տեսակի հրթիռներ` 2018 թվականին զենքի գործարքի շրջանակներում:

--00--ԱՀ