ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները բերվել են մարտական պատրաստականության աստիճանի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News 

․

ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, համալրվել նախատեսված բժշկական անձնակազմով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Առաջնագծում վիրավորներին ցուցաբերված առաջին մասնագիտացված բուժօգնությունը արդյունավետ է իրականացվում և հաճախ կրկնակի վիրաբուժական միջամտության կարիք չի լինում:

Վիրավորված զինծառայողների ապաքինման գործում անգնահատելի դերակատարում են ստանձնել քաղաքացիական հիվանդանոցները, որոնք օրվա ցանկացած ժամի պատրաստ են ընդունել վիրավորներին և ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն:

--00--ԱՀ