Ստեփանակերտն այս պահին կրկին հրթիռակոծվում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ռումբ

Ստեփանակերտին այս պահին կրկին հրթիռակոծվում է: Այդ մասին հայտնում է 24News-ի թղթակիցը:

Քիչ առաջ դիրքերից վերադարձել է նաև Արայիկ Հարությունյանը: Նա եղել է տարբեր հատվածներում. ամենուրեք եղել է ոգևորություն, սխրանք, հերոսություն:

«Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում է»,-դիրքից վերադառնալուց հետո հայտնել է Արցախի նախագահը:

Նշենք, որ այս պահին Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաև հրետանային միջոցներից: Հակառակորդը հարձակման է նախապատրաստվում հարավային ուղղությամբ:

--00—ԼՄ