ԿԽՄԿ-ն հսկայական անելիք ունի և պետք է նախաձեռնողականություն դրսևորի․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News 

ԿԽՄԿ

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պատերազմը գոնե ժամանակավոր պետք է կանգնեցնել՝ հասկանալ, թե ի՞նչ է կատարվում թեժ հատվածներում։

Արդյո՞ք կողմերը վիրավորներ ունեն, արդյո՞ք կորուստներ կան մարտադաշտում և այլն։

Կարծում եմ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այստեղ հսկայական անելիք ունի և պետք է նախաձեռնողականություն դրսևորի։

Ի դեպ, սա պետք է օրակարգային լինի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար»։

--00—ՄՀ