Խաղաղապահների տեղակայման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի շահագրգռվածությունը․Կոսաչով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News 

․

ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցը և այնտեղ նրանց ներկայության ձևաչափը պետք է քննարկել Մինսկի խմբի կազմում, հնարավոր է նաև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակներում։ Այս մասին ինչպես գրում է ria.ru-ն կարծում է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը։ նշելով, որ , ։

«Նման գործողությունների համար անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի շահագրգռվածությունը։ Խաղաղապահներն արդյունավետ են միայն այն ժամանակ, երբ դրանցում շահագրգռված են հակամարտության բոլոր կողմերը։ Անհրաժեշտ է հստակ արտահայտված կամք բոլոր կողմերից», - նշել  է Կոսաչովը։

Ըստ Կոսաչովի խաղաղապահները պետք է ունենան հնարավոր ավելի բազմակողմանի ֆորմատ, այլ ոչ թե ներկայացնեն միայն մեկ երկիր։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։

Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00--ԱՀ