Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News 

․

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը. Այս մասին տեղեկացնում հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հակառակորդի զինուժը հարվածներ է հասցվում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտինն։

«Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ»,– գրել է նա։

․
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։

Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--000--ԱՀ