Ուզում եմ պայքարենք միասին Ադրբեջանի դեմ, ո՛չ ադրբեջանցիների. գերի է Ադրբեջանի ժողովուրդը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ելույթի ժամանակ խոսքն ուղղել է նաև սփյուռքում և Հայաստանում ապրող հայ ժողովրդին:

«Սա սրբազան պատերազմ է, հայրենական պատերազմ է: Ուզում եմ, որ շարոնակվի մնալ այս համախմբվածությունը՝ առաջին հերթին օգնելու մեր տարհանվածներին, նրանք, ովքեր կարիք ունեն:

Ուզում եմ համախմբվենք իշխանությունների շուրջը, քանի որ այսօր քան երբևէ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների իշխանությունների դերը մեծ է, բարձր է, պատասխանատու է, վճռական, վճռորոշ է, ուզում եմ այդ աջակություները շարունակվեն մնալ Հայաստանի իշխանության հետ կապված, և Արցախի իշխանությունների նկատմամբ:

Ուզում եմ պայքարենք բոլորս միասին Ադրբեջանի դեմ, բայց ոչ ադրբեջանցիների դեմ: Ուզում եմ մենք՝ հայերս, գիտացկենք, որ գերի է Ադրբեջանի ժողովուրդը բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքին, որովհետև, այո՛, նրանց կեղծ աշխարհաքաղաքական ձգտումների և իշխանությունը պահելու մոլուցքի պատճառով տառապում է, տառապում է, որովհետև այս ամբողջի պրոբլեմները, հետևանքները խաղաղ ժողովուրդն է քաղելու: Դրա համար Ադրբեջանի ժողովուրդը ևս տուժող կողմ է լինելու իր իշխանության և Թուրքիայի ձեռքին: Դրա համար մենք պետք է պայքարենք միասնական աշխարհով մեկ Ադրբեջանի դեմ: Եվ այդ պայքարի ձևերը դուք գիտեք: Պայքարեք քաղաքակիրթ եղանակով այս փուլում, բայց նշում եմ՝ այս փուլում: Ես նշում եմ՝ այս ամենի համար պատասխան է տալու Ալիևի ընտանիքը»,-ասել է ԱՀ նախագահը:

Արայիկ Հարությունյանը նաև շնորհաալություն է հայտնել հայ ժողովրդից համախմբվածության համար, ապա նաև ցանկություն հայտնել պատրարստ լինելու կյանքի գնով պաշտպանել մեր հայրենիքն ու սերունդների ապագան:

«Հաղթանակը մերն է լինելու, չկասկածե՛ք»,-հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

--00—ԼՄ