Ռուս լրագրողը կոնտուզիա է ստացել Ստեփանակերտում հրետակոծության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

հասարակական

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ռուս լրագրողների խումբը ընկել է հրետակոծության տակ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նրանցից մեկը՝ «Իզվեստիա» թերթի աշխատակից Դենիս Կուլագան, թեթև կոնտուզիա է ստացել:

«Լրագրողների խումբը ժամանել էր նկարահանելու հրետակոծությունից վնասված  էլեկտրակայանը։ Այդ ժամանակ նոր հրետակոծություն էր սկսվել, արկերն ընկնում էին մեր կողքին։ Ամեն ինչ լավ է, բայց հիմա գլուխս ցավում է»,-  հայտնել է Կուլագան։

Ավելի վաղ «Mash» պորտալը հայտնել էր, որ իր նկարահանող խումբն ընկել է գնդակոծության տակ Լեռնային Ղարաբաղում։ Պորտալի գլխավոր տնօրեն Մաքսիմ Իկսանովը «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել էր, որ լրագրողները չեն տուժել:

«Ոչ ոք չի տուժել, մեզ մոտից երկու մարդ է աշխատում՝ օպերատորն ու լրագրողը։ Ամեն ինչ կարգին է»,- պատմել է Իկսանովը:

«Իզվեստիա»-ի մամուլի ծառայությունը հրաժարվել Է «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել կատարվածի մանրամասները։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ