Չի բացառվում, որ Թուրքիայի վրա ճնշումներ կան, այդ թվում՝ Մոսկվայից.ակտիվությունը նվազում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լուրջ ձեռքբերումներ չունեցավ։ Վերջին մեկ-երկու օրում թուրքական ակտիվությունը նկատելիորեն նվազում է։ Սա կարող է նշանակել, որ Թուրքիայի վրա ճնշումներ կան։ Առաջին հերթին այդ ճնշումը բանեցնում են Մոսկվայից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ գործ ունենք իրավիճակի հետ, երբ Թուրքիայի գեներալները նստած են Ադրբեջանի գլխավոր շտաբում և ռազմական գործողություններ են իրականացնում։ Պետք է, ըստ նրա, սա դիտարկել նաև ռուս-թուրքական լարվածության տրամաբանության մեջ։  

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ